Առնոլֆինի ամուսինների դիմանկարը
Բայց այստեղ՝ մի փոքրիկ տնակում, կարելի էր տեսնել նկարակալների առջեւ աշխատող, զարմանալիորեն մեկմեկու նման երեք նկարչի: Նրանք Յոհան եւ Հիբերտ վան Էյկ եղբայրներն էին ու նրանց քույր Մարգարիտան: Նրանք հիմնականում զբաղվում էին եկեղեցական պատվերներով: Այս նկարիչների կտավներում թվում է՝ տեսնում ես Բրյուգի տիպիկ բնակիչներին՝ վաճառականներին ու վաճառողուհիներին, որոնք կարծես դիտողին ապրանք են առաջարկում: Բայց հիանալին ու ապշեցնողը դա չէ, այլ այն զարմանալի գունային թարմ կոլորիտն ու խորը տոնը, որ մինչ այժմ չենք տեսնում նույնիսկ իտալական ոչ մի նկարչի մոտ: Բանն այն է, որ Էյկ եղբայրները բացահայտում են ներկի քիմիական այնպիսի բաղադրությունը, որն անհրաժեշտ էր յուղաներկերի պատրաստման համար: Դրանից հետո այդ տեխնիկան նորից կիրառեցին իտալացիները, իսկ հետո՝ ողջ աշխարհը: Ճիշտ է, այժմ հետազոտողնրը փաստում են, որ յուղաներկի տվյալ բաղադրությունը 2-4-րդ դդ. հին հռոմեական նկարներում եւս կիրառվել է, այն է՝ մեղրամոմե ներկեր՝ կաղնու յուղով: Այդուհանդերձ բազմաթիվ սերունդներ պարտական են հանճարեղ եղբայրներին յուղաներկի նոր բաղադրության կատարելագործման ու «շահագործման» համար:
Փոքր եղբայրը՝ Յոհանը /Էյկ/, բացի եկեղեցական թեմաներից նկարnւմ էր նաեւ դիմանկարներ: Հետաքրքիր է, որ այդ մեծ նկարիչը եւ գյուտարարը եղել է բավականին համեստ. նրա բազմաթիվ նկարների ներքեւի մասում եղել է հետեւյալ գրությունը. «Այնպես, ինչպես կարող եմ»: Ասես նկարիչը խոհեմաբար բացատրում է աշխարհին, որ դրանից ավելի ի վիճակի չի եղել նկարել:
Այս նկարչի գլուխգուրծոցներից է իր ժամանակի ընդհանուր եվրոպական գեղանկարչության մեջ եզակի երեւույթ հանդիսացող /ինչպես պնդում են արվեստաբանները/ «Առնոլֆին ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը:
Կտավում պատկերված են իտալական Լուկկի քաղաքից վաճառական Ջովանի Առնոլֆինին, ով Բրյուգեում ներկայացրել է Պորտինարիի ձեռնարկությունը, եւ նրա երիտասարդ կինը: Երկուսն էլ հագնված են շքեղ տոնական զգեստներ, ընդ որում դրանց ոճը ժամանակի համար եղել է բարդ եւ արտասովոր: Հանդիսավոր ու հաստատուն կեցվածքը, դեմքերն արտահայտում են լրջություն: Առաջին հայացքից այն անգամ կարող է վանել դիտողին, բայց ուշադրությամբ դիտելուց կարելի է նկատել ճշմարտության նկատմամբ հասարակ, բայց լուրջ վերաբերմունք, որով օժտված են պատկերված անձինք: Հարմարավետ սենյակի խորքում երեւում է կլոր հայելին, որն արտացոլում է երկու մարդկային ֆիգուրաներ, որոնք ներկա են սենյակում, բայց չեն երեւում դիտողին: Որոշ արվեստաբաններ, հենվելով գրության վրա, ենթադրում են, որ մի ֆիգուրը հենց ինքը՝ նկարիչն է: Իսկ նկարի սյուժեն դիտարկելով որպես ամուսնությա տեսարան /կնոջ ձեռքը ամուսնու ձեռքում/՝ կարելի է նկարչին վերագրել որպես արարողության վկա:
Խմբագիր ՝Մանե Մկրտչյան

Комментарии
Отправить комментарий