Сообщения

Օրվա 10 փաստեր

1. Բենզինը ամենաէժանը վաճառվում է Վենեսուելայում․ 1 լիտրը արժե 5 ցենտ (մոտ 25 դրամ) 2. Իրականում անձրևանոցը ստեղծվել է արևից պաշտպանվելու համար։ 3. Պիցցա Հաթը մի անգամ պիցցաներ է առաքել Միջազգային տիեզերական կայաններ։ Այդ պատվերը արժեր ավելի քան 1 մլն դոլար։ 4. Հոգեբանները պարզել են, որ դեպրեսիայով ավելի շատ տառապում են ստեղծագործ մարդիկ։ 5. Երբ մարդը պնդում է իր սուտը նա աշխատում է տեսողական կապ պահպանել։ 6. Վատիկանը 1992թ․ է պաշտոնապես ընդունել, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջը։ 7. Կորեացի 69 տարեկան Չխա Սա Սունը 2010թ․ հաջողությամբ հանձնել է վարորդական իրավունքի քննությունը 960 – րդ անգամից, ինչի համար ծախսել է 5 տարի։ Ստանալուց հետո  <<Hyundai>> ընկերությունը նվիրել է նրան $17000 արժողությամբ մեքենա։ 8. Եթե բոլոր չինացիները մի գծով շարվեն և քայլեն ձեր կողքով, դա անվերջ կշարունակվի, քանի որ մինչ մի չինացի ձեր կողքով կանցնի, կծնվեն 2 նորը։ 9. Ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ գոլը եղել է 2 – րդ վայրկյանին։ 10. Հոգեբանները պարզել են, որ ամենավտահելի ...

Կինոյի պատմություն

Изображение
Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թվականին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ։ Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների Գրանդ Կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։ Կինեմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը։ Երկրորդ քայլը կատարվել է 1791 թվականին Մայքլ Ֆարադեյի և նրա ընկերոջ` Մաքս Ռոջերի կողմից։ Ամբողջ Եվրոպան աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը։ Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ։ Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք։ Գիտնական Ժոզեֆ Պլատոն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի՝ մասերի, օրինակ՝ ...

Բարեկենդան

Изображение
Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» ։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքի շրջանում օ...

Փետրվարի 23

1886՝ Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստանում է մաքուր ալյումինիում 1944 - Սովետական Միությունում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա 1945՝ Ջո Ռոզենտալը նկարել է իր հայտնի Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը պատմական լուսանկարը 1992՝ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Ալբերվիլ, Ֆրանսիա) Մահեր Ջոն Քիթս անգլիացի բանաստեղծ Կառլ Գաուս Johann Carl Friedrich Gauß գերմ. մաթեմատիկոս, աստղագետ Ստեփան Ոսկանյան, արևմտահայ հրապարակախոս  Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել Paul Claudel ֆրանս. բանաստեղծ  Մինաս Ավետիսյան, հայ նկարիչ  Վազգեն Օվյան, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ծնունդներ Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, գերմ. երգահան,  Կառլ Մենգեր, ավստրիական տնտեսագետ Կոնստանտին Պյատս, Էստոնիայի 1-ին նախագահը Դյու Բոյս Դյուբուա, ամերիկացի գրող, պատմաբան, սոցիոլոգ Կազիմիր Մալևիչ, ռուս նկարիչ Կառլ Յասպերս, գերմ. փիլիսոփա...

Oдноклассники-ի պատմությունը

Изображение
2006 թվականի մարտի 26-ին գործարկվեց «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը: Կայքի հիմնադիրը՝ Ալբերտ Միխայլովիչ Պոպկովը, ով ապրում էր Լոնդոնում և աշխատում էր հեռահաղորդակցության ոլորտում, եվրոպական այլ երկրներում մասնակցել է նմանատիպ ծրագրերի ստեղծմանը: 2006 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին ծրագիրը գոյություն ուներ որպես հոբբի և կոմերցիոն տեսանկյունից հիշատակվում էր միայն ընկերական գովազդային գործակալության կողմից՝ որպես գովազդ տեղակայելու հարթակ: Կայքում գրանցված օգտատերերի քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, այդ իսկ պատճառով ծրագրի հիմնադիրը որոշում կայացրեց՝ առանձին իրավաբանական անձ հիմնելու մասին: 2006 թվականի նոյեմբերին կայքն արդեն ուներ 1,5 միլիոն օգտատեր

Օրվա Փաստերը

Изображение
Միջին դարերում դնովի ատամները պատրաստվում էին սպանված զինվորների ատամներից: Երբ մեքսիկացի գեներալ Սանտա Աննան կորցնում է իր ոտքը, նա կազմակերպում է իսկական թաղում իր ոտքի համար: Երբ օսմանյան սուլթան Իբրահիմ առաջինի սիրուհիներից մեկը դավաճանում է նրան, նա ծովում սիրուհու հետ խեղդում է նաև մյուս 300 սիրուհիներին: Հին Հռոմում որպես բերանի խոռոչի հակաբակտերիալ միջոց օգտագործում էին մարդու մեզը: 1487թ. ացտեկական տաճարի օծման ժամանակ զոհաբերվել են ավելի քան 23 000 մարդ: Հին Եգիպտոսում ծառաներին մեղրով էին պատում, որպեսզի գրավեն ճանճերին իրենց վրա և որպեսզի վերջիններս չանհանգստացնեն փարավոնին: Մինչև 19-րդ դար, կենդանիներին նույնպես կարող էին քրեական պատասխանատվության ենթարկել: Պետրոս առաջինը մահապատժի է ենթարկում իր կնոջ սիրեկանին և ստիպում կնոջը որ սպիրտի մեջ դրված սիրեկանի գլուխը պահի իր ննջարանում: 15-րդ դարում եվրոպացիները մարդկային դիակներ էին ուտում և համարում էին, որ դա իրենց կազատի հիվանդություն...

Թատրոն

Изображение
Թատրոնը  արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։ Այդ ժամանակների հայտնի...