Instagram֊ի Պատմությունը

Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում, երբ Քևին Սիստոմը և Մայք Կրիգերը որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար։ Հավելվածը Էփլ 6 ընկերության App Store ծրագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին:

Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր: 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011 թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող:
2011 թվականի հունվարին ծրագրում միացվեց հեշթեգ նրա համար, որ հեշտ գտնեն օգտատերերին և լուսանկարները:
2011 թվականի սեպտեմբերին արդեն հասանելի էր ծրագրի 2.0 տարբերակը, որտեղ արդեն հայտնվել էին կենդանի ֆիլտրեր, թեքության ակնթարթային փոփոխում, չորս նոր ֆիլտրեր, մեծ ծավալով լուսանկարների թույլատրում, կամային սահմաններ, մեկ սեղմումով շրջելը և նկարի թարմեցումը:
2012 թվականի ապրիլին ծրագիրը թողարկվել է Android հարթակի համար, որը մեկ օրում ներբեռնվեց ավելի քան մեկ միլիոն անգամ:
2012 թվականի ապրիլի 9-ին Ֆեյսբուքը հայտարարեց Ինստագրամի բջջային ֆոտոծրագրի $1 մլրդով գնման մասին: Ֆեյսբուքի ֆոտոսպասարկամ սեփականատիրոջը փոխանցվեց 300 մլն դոլլար և բաժնետոմսերի մոտ 23 մլն: Բացի այդ՝ սոցիալական ցանցը Ինստագրամին պարտադրեց գործարքը չկատարելու դեպքում 200 մլն դոլլար տուգանք նշանակել: Գնման հետ կապված՝ հունիսի 5-ին դուրս եկավ 2.5.0 տարբերակը, ինչը հանգեցրեց Ինստագրամի և Ֆեյսբուքի միջև ավելի միավորմանը:

Խմբագիր ՝Մանե Մկրտչյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Բարեկենդան

Փետրվարի 20

Կինոյի պատմություն