Առնոլֆինի ամուսինների դիմանկարը


   
   Բայց այստեղ՝ մի փոքրիկ տնակում, կարելի էր տեսնել  նկարակալների առջեւ աշխատող,  զարմանալիորեն մեկմեկու նման  երեք նկարչի: Նրանք  Յոհան  եւ Հիբերտ վան Էյկ եղբայրներն էին ու նրանց քույր Մարգարիտան:  Նրանք հիմնականում զբաղվում էին  եկեղեցական պատվերներով: Այս նկարիչների կտավներում թվում է՝ տեսնում ես  Բրյուգի տիպիկ բնակիչներին՝ վաճառականներին ու վաճառողուհիներին, որոնք կարծես դիտողին ապրանք են առաջարկում: Բայց հիանալին ու ապշեցնողը դա չէ, այլ այն զարմանալի գունային թարմ կոլորիտն ու խորը տոնը, որ մինչ այժմ չենք տեսնում նույնիսկ իտալական ոչ մի նկարչի մոտ:  Բանն այն է, որ  Էյկ եղբայրները բացահայտում են ներկի քիմիական այնպիսի բաղադրությունը, որն անհրաժեշտ էր  յուղաներկերի պատրաստման համար:  Դրանից հետո այդ տեխնիկան նորից կիրառեցին իտալացիները, իսկ հետո՝ ողջ աշխարհը:  Ճիշտ է, այժմ հետազոտողնրը  փաստում են, որ յուղաներկի տվյալ  բաղադրությունը 2-4-րդ դդ. հին հռոմեական  նկարներում եւս կիրառվել է, այն է՝ մեղրամոմե ներկեր՝ կաղնու յուղով: Այդուհանդերձ բազմաթիվ սերունդներ պարտական են հանճարեղ եղբայրներին յուղաներկի նոր բաղադրության  կատարելագործման ու  «շահագործման» համար:

   Փոքր եղբայրը՝ Յոհանը /Էյկ/,  բացի եկեղեցական թեմաներից նկարnւմ էր նաեւ  դիմանկարներ: Հետաքրքիր է, որ այդ մեծ նկարիչը եւ գյուտարարը եղել է բավականին համեստ. նրա բազմաթիվ նկարների ներքեւի մասում եղել է հետեւյալ  գրությունը. «Այնպես, ինչպես կարող եմ»: Ասես նկարիչը  խոհեմաբար բացատրում է աշխարհին, որ դրանից ավելի ի վիճակի չի եղել նկարել:

   Այս նկարչի գլուխգուրծոցներից է  իր ժամանակի ընդհանուր եվրոպական  գեղանկարչության մեջ եզակի  երեւույթ հանդիսացող /ինչպես պնդում են արվեստաբանները/ «Առնոլֆին ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը:


 Կտավում պատկերված են իտալական Լուկկի քաղաքից վաճառական Ջովանի Առնոլֆինին, ով Բրյուգեում  ներկայացրել է Պորտինարիի  ձեռնարկությունը, եւ նրա երիտասարդ կինը:  Երկուսն էլ հագնված են շքեղ տոնական զգեստներ, ընդ որում դրանց ոճը ժամանակի համար եղել է  բարդ եւ արտասովոր:  Հանդիսավոր ու հաստատուն կեցվածքը, դեմքերն արտահայտում են լրջություն: Առաջին հայացքից այն անգամ կարող է վանել դիտողին, բայց ուշադրությամբ դիտելուց  կարելի է նկատել ճշմարտության նկատմամբ հասարակ, բայց լուրջ վերաբերմունք, որով օժտված են պատկերված անձինք: Հարմարավետ սենյակի խորքում երեւում է կլոր հայելին, որն արտացոլում է երկու մարդկային ֆիգուրաներ, որոնք ներկա են սենյակում, բայց չեն երեւում դիտողին: Որոշ արվեստաբաններ, հենվելով գրության վրա,  ենթադրում են, որ մի ֆիգուրը հենց ինքը՝ նկարիչն է: Իսկ նկարի սյուժեն դիտարկելով որպես ամուսնությա տեսարան /կնոջ ձեռքը ամուսնու ձեռքում/՝ կարելի է  նկարչին վերագրել որպես արարողության վկա:



15-րդ դարի կեսին փոքրիկ Հոլանդիան  հայտնի դարձավ իր հարստությամբ  ու բարեկեցությամբ, չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդյունաբերական չէր:  Բայց դեպի նրա ափերն էին ձգտում  զանազան ապրանքներով բեռնված  նավերը, հոլանդական  քաղաքների փողոցներում առավոտից իրիկուն հնչում էին  օտարալեզու արտահայտություններ:  Ահա այսպիսին էր  նավահանգստային քաղաք Բրյուգը, որը լի էր հսկայական պահեստներով, որոնցում պահպանվում էին մահուդ, կտավ, բրդե գործվածքներ: Մեծ եւ հարուստ քաղաքներում թվում էր, թե միայն ապրում էին շահի ու առեւտրի մասին մտքերով, իսկ արվեստի հանդեպ հետաքրքրությունը բացակայում էր:  Բրյուգում չկար շլացուցիչ արեւ, չկար իտալական բնության  հրաշք տեսարանները,  քաղաքում չկային նկարիչների սերունդներ,  հին շինություններ, հուշարձաններ, որոնց միջոցով հաղորդակից կդառնային իտալական վերածննդի արվեստին:

Խմբագիր ՝Մանե Մկրտչյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Բարեկենդան

Փետրվարի 20

Կինոյի պատմություն