Օրվա 10 փաստեր

1. Բենզինը ամենաէժանը վաճառվում է Վենեսուելայում․ 1 լիտրը արժե 5 ցենտ (մոտ 25 դրամ)
2. Իրականում անձրևանոցը ստեղծվել է արևից պաշտպանվելու համար։
3. Պիցցա Հաթը մի անգամ պիցցաներ է առաքել Միջազգային տիեզերական կայաններ։ Այդ պատվերը արժեր ավելի քան 1 մլն դոլար։
4. Հոգեբանները պարզել են, որ դեպրեսիայով ավելի շատ տառապում են ստեղծագործ մարդիկ։
5. Երբ մարդը պնդում է իր սուտը նա աշխատում է տեսողական կապ պահպանել։
6. Վատիկանը 1992թ․ է պաշտոնապես ընդունել, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջը։
7. Կորեացի 69 տարեկան Չխա Սա Սունը 2010թ․ հաջողությամբ հանձնել է վարորդական իրավունքի քննությունը 960 – րդ անգամից, ինչի համար ծախսել է 5 տարի։ Ստանալուց հետո  <<Hyundai>> ընկերությունը նվիրել է նրան $17000 արժողությամբ մեքենա։
8. Եթե բոլոր չինացիները մի գծով շարվեն և քայլեն ձեր կողքով, դա անվերջ կշարունակվի, քանի որ մինչ մի չինացի ձեր կողքով կանցնի, կծնվեն 2 նորը։
9. Ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ գոլը եղել է 2 – րդ վայրկյանին։
10. Հոգեբանները պարզել են, որ ամենավտահելի ընկերները մանկության ընկերներն են։

Խմբագիր ՝ Նանե Աստարյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Բարեկենդան

Փետրվարի 20

Կինոյի պատմություն